ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հուսո Այգու կենցաղը

Հուսո Այգու սաները սովորում են Երևանի տարբեր ուսումնական հաստատություններում՝ համալսարաններում, ինստիտուտներում, քոլեջներում:
Ուսմանը զուգահեռ՝ նրանք մասնակցում են տարբեր ՀԿ-ների, ասոցիացիաների և միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող սեմինարների, թրեյնինգների, ինչպես նաև օտար լեզուների դասընթացների:

Սեմինարների թեմաները տարբեր են և արդիական՝
- քաղաքացու իրավունքներ և պարտականություններ
- մարդու իրավունք և աշխատանքի իրավունք
- թրաֆիքինգ
- ժամանակի կառավարում, ռեզյումեի և մոտիացիոն նամակի կազմում, հարցազրույցի պատրաստում
- ձեռներեցություն, թիմային աշխատանք
- կանանց զորեղացում
-կանացի առողջություն,անձնական և ատամների հիգիենա, սեռական դաստիարակություն,մայրություն
- այլ սոցիալական խնդիրներ`էկոլոգիա, նախաձեռնություն, միջմշակութային հաղորդակցություն և այլն :

Հուսո Այգու սաները պարբերաբար մասնակցում են Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող միջոցառումների և ծրագրերի: Նրանք խրախուսվում են տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններում կամավորական աշխատանք կատարելու:

Շրջանավարտների ակումբ

<<Հուսո Այգու>> Շրջանավարտների ակումբը ստեղծվել է նախկին սաների հետ կապ պահպանելու և <<Հուսո Այգում>> ստեղծված ջերմ և անմիջական հարաբերությունները շարունակելու նպատակով: Որպես օրինակ՝ մեր շրջանավարըները աջակցում են ներկայիս սաների կարիերայի զարգացմանը: